«Կանաչ տուն». աշխարհից կտրված, բնությանը՝ ներդաշնակ
Ի՞նչ եք փնտրում.
«Կանաչ տուն» հանգստյան գոտին ընտանեկան հանգիստն անցկացնելու առանձնահատուկ միջավայր է, ուր ապահովված է մարդու ու բնության ներդաշնակ համակեցությունը: «Կանաչ տունը» հանգստի անցկացման բազմազան ծառայություններ է առաջարկում՝ ցանկացած ճաշակի ու նախընտրության համար՝ փայտե քոթեջներ, թափանցիկ տանիքով տնակ, երեքտեղանի և երկու ննջարաններից բաղկացած ընտանեկան վեցտեղանի վրաններ, մինչև 100 հոգու համար նախատեսված տաղավարներ: Եթե ընտրել եք «Կանաչ տունը», բայց չգիտեք՝ ինչպես տեղ հասնել, ապա ձեզ կդիմավորեն ինչպես օդանակայանում, այնպես էլ ձեր նախընտրած ցանկացած վայրում:
Ինչո՞ւ ընտրել «Կանաչ տունը».
Հանգստյան տան անվան «Կանաչը» խորհրդանշում է բնությունը, կյանքը, իսկ «Տունը» խորհրդանշում է ընտանիքը և ընտանեկան ջերմությունը։
Հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում: Ընդամենը 2 ժամ Երևանից, կամ 2,5 ժամ Թբիլիսիից, և դուք «Կանաչ տանն» եք։ Հանգստյան գոտուց ոչ հեռու են գտնվում մեծ հետաքրքրություն ներկայացնող «Յելլ Էքսթրիմ Պարկ» և «Լաստիվեր անապատ» զբոսաշրջային կենտրոնները, իսկ 30 կմ հեռավորության վրա՝ 13-րդ դարի կոթողներից մեկը՝ «Մակարավանք» վանական համալիրը։
Հանգստյան գոտու առավելությունների շարքը լրացնում է տավուշյան սաղարթախիտ անտառը՝ կաղնու, տխլենու և պտղատու տարբեր ծառերի տեսակներով, ծաղիկների հարուստ բազմազանությամբ ու դեղաբույսերով։
Աստղազարդ գիշերվա գաղտնիքը.
«Կանաչ տան» յուրահատուկ այցեքարտն են դարձել թափանցիկ տանիքով փայտե տնակները: Դրանք աննախադեպ են ողջ տարածաշրջանում: Այն յուրահատուկ ընտրություն է զբոսաշրջիկների, հատկապես սիրահար զույգերի համար՝ վայելու աստղազարդ գիշերների գրավչությունը:
Արդյո՞ք նախընտրում եք արկածային տուրիզմը.
Off-road տուրերը հենց ձեզ համար են: Դժվարանցանելի, երբեմն ընդհանրապես բացակայող ճանապարհների պայմաններում մեր ամենագնացները կհաղթահարեն արտաճանապարհային խոչընդոտները դեպի «Լաստիվեր անապատ» և մոտակա անտառներ։ Իսկ նրանց համար, ովքեր քայլելու սիրահար են, «Կանաչ տանն» առաջարկում են հետաքրքիր քայլարշավ: Դեպի «Լաստիվեր անապատ» տանող մոտ 3,5 կմ անտառային արահետներով արշավը տևում է մոտ 4-5 ժամ, իսկ ճանապարհին բացվող բնության գեղեցիկ տեսարանները գրավում են բնության և էքստրեմալ տուրիզմի սիրահարներին, ովքեր պատրաստ են հաճելին համատեղել օգտակարի հետ։
Ուզո՞ւմ եք վայելել խարույկի շուրջ ընթացող ջերմ զրույցները.
Անցնող օրը հենց այդ կերպ կամփոփեն «Կանաչ տանը»՝ հնարավորություն տալով զգալ խարույկի ջերմությունը, վայելել բնության ձայները և հեռվում երևացող Իջևանի լույսերի տեսարանը՝ զգալով աշխարհից կտրված և բնությանը ներդաշնակ լինելու հաճույքը: Մեզ համար թանկ են մեր յուրաքանչյուր հյուրն ու նրա զգացողությունը: Թերևս նաև դա է պատճառը, որ առավել մեծ պատասխանատվություն է ավելացնում նրանց թողած յուրաքանչյուր գնահատականը: Ահա դրանցից մեկը՝ «Ընդունում ենք հյուրի պես, ճանապարհում բարեկամի պես»: