Ի՞նչ եք փնտրում.
«Կամարն» ընտանեկան հյուրանոց է՝ բաղկացած 26 սենյակներից՝ իր հյուրերին առաջարկելով ժամանակակից հարմարություններ: Նրբաճաշակ կահավորված սենյակները ապահովված են ձեզ անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ այդ թվում՝ wi fi-ով, սառնարանով, օդորակիչով: (Համապատասխան վայրում՝ սենյակների տվյալները: Բար, Լվացքատուն, Նախաճաշ: Հյուրանոցն ունի գերհարմարավետ կոնֆերանս սրահ, բացօթյա շքեղ լողավազան՝ դեպի դիմացի լեռները բացվող տեսարանով: Ձեր լավագույն ընտրությունը կարող է լինել մեր +35 աստիճան տաքացվող բացօթյա լողավազանը, որը հնարավորություն կտա ձեզ ջրային վայելք ու թարմություն ապահովել ողջ տարվա ընթացքում:
Ինչո՞ւ ընտրել «Կամարը».
Լինել քաղաքի կենտրոնում, բայց միաժամանակ զգալ քեզ բնության մի մասը: Գողտրիկ միջավայրը, բարձրակարգ սպասարկումը, անհատական մոտեցումը կապահովեն ձեր հարմարավետությունն ու անդորրը, թույլ կտան առանձնանալ ու կտրվել աղմուկից: Այդ մթնոլորտն են ապահովում արևադարձային մշտադալար բույսերով գեղեցիկ ու խնամված բակը, նաև դրախտային այգին՝ պտղատու ծառերով և հատապտուղներով, որից կարող են օգտվել մեր բոլոր հյուրերը:
Իսկ «Կամարի» բարձր դիրքը հնարավորություն կտա գրեթե ափիդ մեջ զգալ ողջ քաղաքն ու վայելել հյուրանոցի դիմաց բացվող անտառապատ լեռներով չքնաղ պատկերը:
Ուզում ե՞ք զգալ Տավուշի համը.
«Կամարի» հմուտ խոհարարները կառաջարկեն տեղական խոհանոցի լավագույն ուտեստները՝ հաճո իսկական գուրմանների քիմքին ու ճաշակելիքին:
Իսկ եթե որոշել եք ինքներդ պատրաստել, ապա կարող եք օգտագործել ընդհանուր օգտագործման բացօթյա խոհանոցն ու մանղալը:
Խենթության ե՞ք ձգտում.
«Կամարի» սեփական մեծաքանակ էլեկտրական մոփեդներն ու հեծանիվները կտան դրա հնարավորությունը: Կազմակերպվող անհատական ու խմբային էքսկուրսիաները, մոտոշքերթները լիցքավորման աղբյուր են բոլոր երիտասարդների համար: Իսկ ֆոտոշութերը հնարավորություն կտան վավերագրել արկածային օրը:
Ուզում ե՞ք համոզվել:
Լավագույն միջոցը սեփական աչքերով եղածը տեսնելն է: Սիրով սպասում ենք ձեզ Իջևանի սրտում: