search

DILVADOS. «Դիլվադոս». համի և բույրի (համբույրի) էմոցիոնալ շքեղություն

Ի՞նչ եք փնտրում:

«Դիլվադոսը» հայկական բարձրակարգ մրգօղի է՝ ստեղծված բնական հումքով: Այն առաջարկ է հոնի կամ սերկևիլի, սև սալորի կամ մեղրաբույր խաղողի, խնձորի 8 տեսակների, վայրի մամուխի ու մոշի, կամ կաղնու տակառի մեջ հնեցված թզի համը նախընտրողների համար: Ոչ միայն նշված, այլև թարմացվող տեսականին կարելի է գտնել երևանյան խանութներում, համտեսել Դիլիջանի ու Երևանի լավագույն ռեստորաններում:

Ինչո՞ւ ընտրել «Դիլվադոսը».

«Դիլվադոսի» ապրանքային առաջարկը հիմնված է 100 տոկոս օրգանական հումքի վրա: Մրգի հայկական համն ապահովում են հենց տնամերձ այգու ու դիլիջանյան անտառների պտղատու ծառերը: Յուրաքանչյուր բաղադրատոմս ընտրված մրգերի ոչ միայն ճիշտ չափաքանակի, այլև յուրահատկության արտասովոր համադրություն է՝ բնորոշ միայն «Դիլվադոսի» ձեռագրին: Սա պատահական ընտրություն չէ, այլ առաջնային լինելու հստակ գիտակցում՝ ապահովելով բարձր որակ ու առաջատար դիրք:

Ո՞րն է «Դիլվադոս» անցած ուղին:

Դա մարտահրավերների երկար ժամանակահատված է. Նախ՝ փորձարարական 5–ամյա շրջան, ապա՝ կուտակած փորձն ու գիտելիքը ամփոփող արտադրական հստակ պլան: Միայն դրանից հետո «Դիլվադոսը» իրավունք է վաստակել դառնալու հայաստանյան շուկայի լիիրավ անդամ՝ արդեն 3 տարի:


Ուզում ե՞ք ճաշակել մրգօղու համը:

 «Դիլվադոսի» համտեսի տունը ձեզ է սպասում: Մշտապես կազմակերպվող դեգուստացիոն տուրերը հնարավորություն են տալիս մրգօղու ողջ տեսականին մատուցել ցանկացողներին, զգալ մարդկանց նախընտրություններն ու ճաշակի նրբահամությունը:

Ո՞րն է «Դիլվադոսի» առաքելությունը.

Մրգօղին արտադրող «Դիլվադոս» ընկերությունը հիմնվել է 2014թ.ին Դիլիջան քաղաքում, բայց արտադրությունն այժմ իրականացվում է համայնքի Աղավնավանք գյուղում։ «Դիլվադոսի» գաղափարի առանցքում ոչ միայն զուտ բիզնես, այլև ստանձնած առաքելություն է. զարգացնել փոքր տնտեսություններ Տավուշ աշխարհում, աջակցել նրանց գիտատեխնիկական առումով, համալրել հայկական մրգօղու պատմությունն և տարածել այդ մշակույթը:
«Դիլվադոսը» առաջարկ է ցանկացած քմահաճ քիմքի համար: