Ի՞նչ եք փնտրում.
«Ֆրանգուլյան» հյուրատունը հարմարավետ վայր է Դիլիջանում ձեր հանգիստն անցկացնելու համար: Այն նախատեսված է մինչև 12 անձի համար: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ երկու առանձին մուտքով ու կենցաղային բոլոր հարմարություններով:
Ինչո՞ւ ընտրել Ֆրանգուլյան հյուրատունը.
«Ֆրանգուլյան» հյուրատունը հարմար է թե՛ ընտանիքներով, թե՛ ընկերական խմբերով, թե՛ առանձին հանգիստը անցկացնելու համար:
Առաջին և երկրորդ հարկերում ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարությունները առանձին կենցաղավարության համար:
Առաջին հարկը բաղկացած է նախասրահից, երկու ննջասենյակից: Կա խոհանոց ու ներկառուցված երկու սանհանգույց:
Երկրորդ հարկում ապահովված են նույն հնարավորությունները՝ նախասրահ, երկու ննջասենյակ, խոհանոց, երկու սանհանգուց: Երկրորդ հարկը նախընտրողների համար հավելյալ հնարավորությունն է աստիճաններով դեպի տանիք տանող հատվածը, որտեղ գտնվում է թենիսի սեղանը:
Հանգստի այս վայրն առանձնահատուկ է նաև առաջին և երկրորդ հարկերում առկա մեծ պատշգամբներով, որոնցից բացվում է մոտակա լեռների գեղեցիկ տեսարանը:
Հյուրատան հավելյալ հնարավորությունները. Հյուրատանը ձեզ կապահովեն անկողնային ու լոգարանի պարագաներով: Եթե նախընտրում եք տեղում խորոված պատրաստել, ապա դրա համար է նախատեսված հատուկ տարածքը: Հյուրատան առավելություններից մեկը կայանատեղին է՝ 2-3 մեքենայի համար:
Վարձակալության պայմանները. Վարձակալության գինը տատանվում է 25.000-ից մինչև 100.000 դրամ՝ կախված սեզոնից, այն հարկից, որը պարաստվում եք վարձակալել, ինչպես նաև տոնական օրերից։ Հնարավոր է վարձակալել առանձին հարկերով, ինչպես նաև ամբողջ տունը:
Սիրով սպասում ենք ձեզ: