search
Գլխավոր  /  Գոշավանք

Գոշավանք

2.25
0
Պատմաճարտարապետական արգելոցը  գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք: Վանքը  հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգևորական, գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշը՝  Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ  երկրաշարժից: Համալիրի կազմավորումը սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել մոտ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը և կոչվել՝ Գոշավանք: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն, պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ՝ ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ… Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթը՝ այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ: Հուշարձանախմբի զարդն են  մեծատաղանդ Պողոս քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի շնորհիվ էլ ստացել են «ասեղնագործ» մականունը: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի անունով մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ և միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման և բարձր գնահատանքի են արժանացել:

Latest Property Reviews

  • "Lorem ipsum dolor sit amet"
    Donec quam felis, ultricies nec, pellentesque eu, pretium quis, sem. Nulla consequat massa quis enim. Donec pede justo, fringilla vel, aliquet nec, vulputate eget, arcu. In enim justo, rhoncus ut, imperdiet a, venenatis vitae, justo. Nullam dictum felis eu pede mollis pretium. Integer tincidunt.
    2
  • "Lorem ipsum dolor sit amet"
    Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis Theme natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.
    2
  • "Lorem ipsum dolor sit amet"
    Donec quam felis, ultricies nec, pellentesque eu, pretium quis, sem. Nulla consequat massa quis enim. Donec pede justo, fringilla vel, aliquet nec, vulputate eget, arcu. In enim justo, rhoncus ut, imperdiet.
    2
  • "Lorem ipsum dolor sit amet"
    Aliquam lorem ante, dapibus in, viverra quis, feugiat a, tellus. Phasellus viverra nulla ut metus varius laoreet. Quisque rutrum. Aenean imperdiet. Etiam ultricies nisi vel augue. Curabitur ullamcorper ultricies nisi. Nam eget dui. Etiam rhoncus. Maecenas tempus, tellus eget condimentum rhoncus, sem quam semper libero.
    3
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Սոց․ կայքեր

Կապվել կազմակերպության հետ