Վերին Կարմիրաղբյուրի պատմության թանգարան
Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Սերյոժա Մխիթարյանը գյուղի վարսավիրանոցում տեսնում է գեղեցիկ նախշերով երկու կավե կճուճ և վարսավիրին խնդրում դրանք իրեն տալ, վերջինս դրանք գտել էր գյուղի ճանապարհների վերանորոգման ժամանակ։ Հարցին, թե ի՞նչ պետք է անի այդ կճուճները, Մխիթարյանը պատասխանում է, որ նպատակ ունի թանգարան ստեղծելու։ Նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվում է հին իրերի հավաքագրումը։ Ուսուցիչը հիմնում է հնագիտական խմբակ, որի կազմակերպած արշավների ընթացքում խմբակի անդամների կողմից կատարված պեղումների արդյունքում գետնի տակ հայտնաբերվում է գինու պահեստ՝ իրար մոտ դասավորված 38 կարասներով, որոնցից մեկը՝ 300-350 լ․ տարողությամբ։ Աշակերտները նույն վայրում հայտնաբերում են քարե 2 մատանի և այլ մանր իրեր։ Թանգարանը սկզբում գործել է գյուղի դպրոցում և հարստացել հնագիտական խմբակի անդամների ջանքերով:
Թանգարանի ցուցանմուշների ընդհանուր թիվը կազմում է 3875 նմուշ։ Այս հարուստ հավաքածուն իր մեջ ներառում է հայ ժողովրդի ավանդական կենցաղը ներկայացնող առարկաներ (կավե ու պղնձե ամանեղեն, գինու կարասներ, ալյուրի քթոց, կթիչ, ճրագ, ճախարակ և այլն), հայ գյուղացու աշխատանքային գործիքներ, գեղջկական հագուկապի առանձին տարրեր։
Մուտքն անվճար է