search
Գլխավոր  /  Սրվեղի վանք

Սրվեղի վանք

0
1
Սրվեղի վանքը հնուց հայտնի է իր բուժիչ և հրաշագործ հատկություններով: Հեռավոր քաղաքներից բժշկելու հույսով այստեղ են բերել զանազան հիվանդություններով տառապողների: Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք, սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում: Սրվեղի հուշարձանը մի քանի անգամ վերանորոգվել է։ Ամբողջովին վերանորոգվել են արևելյան ճակատի երկու անկյունները, վանքի բեմի կենտրոնական մասը, արևմտյան դռան շրջանակը և անկյունների հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաև գմբեթը։ Նորոգումների ընթացքում պատերի շարվածքի մեջ գրվել են բազմաթիվ  քանդակազարդ խաչքարերի բեկորներ։ Հուշարձանի վրա կան նաև վերանորոգման վերաբերյալ արձանագրություններ։ Դրանցից մեկը գտնվում է մկրտության ավազանից վերևում, որտեղ կարդում ենք. «1252 թիվ ես Արտաւազդ եւ Սարգս շինեցաք զեղեկեցիս ձեռամբ Յոհաննիսի»։

Կապվել կազմակերպության հետ