«Սորաններ» դենդրոպարկը
Տավուշի մարզում կարելի է անընդհատ զբոսնել, իսկ Բերդ համայնքի «Սորաններ» դենդրոպարկի մաքուր օդը կբարելավի ձեր տրամադրությունը, ծառերի բույրն էլ կնվազեցնի հոգնածության և սթրեսի զգացումը:
«Սորաններ» դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին և զբաղեցնում է 62 հա տարածք: Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 30 ընտանիքի 73 ցեղի պատկանող՝ 140 ծառաթփատեսակներից: Այն նաև ունի ռազմավարական նշանակություն։ Գտնվելով բարձունքում և ամբողջապես ծածկված լինելով ծառերով, հարավից կենդանի վահան է քաղաքի համար: Այստեղ կարող եք տեսնել Հովհաննես Բաղրամյանի տնկած մայրին. «Այս ծառը 1976 թվականի հոկտեմբերի 1-ին տնկել է կրկնակի հերոս՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը» գրությամբ: