«Ուրցասար» հանգստի գոտի
Փնտրու՞մ եք բացօթյա հանգստի վայր՝ միայնակ կամ սիրելիների հետ հանգստանալու համար: Վայր, որտեղ գրեթե անհնա՞ր է ձեզ անհանգստացնել: Ապա «Ուրցասար» հանգստի գոտին լավագույն տարբերակն է ձեզ համար։
Շրջապատված դարավոր անտառներով՝ "Ուրցասար" հանգստի գոտին այն վայրն է, որտեղ դուք կարող եք ներդաշնակություն գտնել՝ վայելելով բնության անաղարտ շունչը: Քաղաքի աղմուկից հեռու՝ միասնություն բնության հետ՝ առանց․ ահա իսկական հանգիստը:
"Ուրցասար" հանգստի գոտին կատարյալ վայր է.
Վայելեք լեռնային տեսարանը, տերևների խշշոցը և շունչ կտրող մայրամուտը: Պարզ մեկ սենյականոց տաղավարներն ունեն երկարատև կեցության համար անհրաժեշտ հարմարություններ:
Նստեք կրակի մոտ, պատրաստեք գյուղական ուտեստներ, դիտեք աստղերը և վերջապես անցկացրե՛ք յոգայի այն դասընթացը, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Եվ այս ամենը մեկ վայրում։
Բերդի տարածաշրջանի «Ուրցասարը» հենց այն վայրն է, որտեղ կարելի է կանգ առնել ու մտորել, նոր մտահորիզոն ձեռք բերել ու վերանայել առաջնահերթությունները։