search
Գլխավոր  /  Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք

0
0
Գյուղից 1,5 կմ հյուսիս՝ անտառապատ լանջին, կանգնած է  Նոր Վարագավանք միջնադարյան վանային համալիրը: Ի պատիվ վանային համալիրի՝ գյուղը կոչվում է Վարագավան։ Վանքը ի սկզբանե  կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունը ստացել է Վասպուրականի  հռչակավոր Վարագավանքից, որը ավերվել է  մոնղոլների արշավանքների ժամանակ։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին հռիփսիմյան կույսերը։ 2004 թվականից սկսած, ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասունքը մեծ հանդիսավորությամբ և շուքով բերվում է Նոր Վարագավանք և մատուցվում է Սուրբ պատարագ: Տոնախմբության ավարտից հետո՝ մասունքը տեղափոխում է Էջմիածին: Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։ «Առաքելական  տոնացույցի համաձայն`  տարվա մեջ ունենք խաչի չորս տոներ, եթե չորսից երեքը բնորոշ են նաև քրիստոնեական այլ եկեղեցիների, ապա Վարագա խաչը բնորոշ է միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Այն տոնացույցի մեջ է մտել 7-րդ դարում, Ներսես երրորդ Տայեցի կաթողիկոսի կողմից, երբ Վարագա լեռան վրա կառուցվեց պատմական Վարագավանքը»:

Կապվել կազմակերպության հետ