Միջնադարյան հայկական ճարտարապետության Մշկավանք (Մշակավանք) համալիրը գտնվում է ճարտարապետական և հնագիտական հուշարձաններով հարուստ՝ Կողբ գյուղից 3 կմ հարավ, անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա:
Մշկավանքի կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ Առաջին անգամ այն հիշատակվում է 1219թ:
Համալիրից պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու խցերը և հին գերեզմանատունը։
Մշկավանքում կան բազմաթիվ խաչքարեր և վիմփոր արձանագրություններ: Նրա շուրջակայքում կա միջնադարյան գերեզմանատուն, որի արևմտյան մասում մատուռ է:
