Գտնվում է Դիլիջան քաղաքից 3,5 կմ դեպի հյուսիսարևմուտք, Բլդան գետի աջափնյա անտառածածկ սարահարթի վրա, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է երեք կից կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավարևելք տարածված է միջնադարյան գերեզմանատունը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով:
Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Իվանե Զարքարյանի որդի Ավագը, այլ աղբյուրներում Սարգիսը՝ 1247 թվականին։ Կոչվել է նաև Պղնձահանք կամ Պղնձահանքի Սուրբ Աստվածածին։

Նմանատիպ վայրեր
0