search
Գլխավոր  /  Կողբի պատմության թանգարան

Կողբի պատմության թանգարան

0
0
Թանգարանը տեղակայված է Կողբի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում։ Որպես գյուղական թանգարան իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Այստեղ հնարավորինս ներկայացված է Կողբի անցյալը, կենցաղը, կյանքը: Թանգարանը ունի մեծ, ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ, որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում։  Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ և բրոնզյա իրեր, պատմական մետաղադրամներ, կենցաղում օգտագործված իրեր։  Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է։ Մուտքն անվճար է

Կապվել կազմակերպության հետ