search
Գլխավոր  /  Կապտավանք

Կապտավանք

0
0
Կապտավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից է: Այն գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք: Երբեմնի վանական համալիրից այժմ կանգուն է միայն եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր: Այն չորս կամարների վրա կառուցված յուրօրինակ շինություն է: Ըստ եկեղեցու 2-րդ հարկի արևմտյան պատի հյուսիսային եզրի գետնին ընկած քարերից մեկի արձանագրության, որի վրա եղել է միայն տարեթիվը՝ եկեղեցին կառուցվել է 1349 թվականին։ Այդ մասին առաջին անգամ հիշատակվել է 1947 թվականին։ Կապտավանքի եկեղեցին ուշագրավ և առանձնահատուկ է ոչ այնքան հորինվածքային լուծումներով, որպիսիք զարգացած միջնադարում բավականաչափ լայն տարածում են ունեցել ողջ Հայաստանում՝ որքան գեղարվեստական յուրօրինակությամբ: Այն  լավագույնս հաստատում է, որ ամենափոքր քանակությամբ սրբատաշ քարի գործածումով կարելի է ընդգծել գլխավորը և հասնել հանճարեղ ներդաշնակության։

Կապվել կազմակերպության հետ