search
Գլխավոր  /  ԿԱՅԱՆ ԲԵՐԴ

ԿԱՅԱՆ ԲԵՐԴ

0
0

Բագրատունյաց տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիս-արևելյան երկրամասի պաշտպանությունը: Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների: Աղստևի հովտում ռազմավարական կարևոր հենակետ էր՝ Կայան ամրոցը, հավանաբար կառուցված IX դարի սկզբին: X—XI դդ., Կյուրիկյանների օրոք, եղել է պահակային բերդ, որը պաշտպանել է թագավորության արևելյան սահմանները: Շրջակայքի բնակչությունը վտանգի պահին ապաստանել է այստեղ: XII—XIII դարերում բերդի նշանակությունն աստիճանաբար մեծանում է և դառնում խոշոր կալվածատիրական տների նստավայր։ Միջնադարյան հեղինակներից առաջինը Հովհաննես Դրասխանակերտցին է հիշատակում Կայան բերդը: 922 թվականին Աշոտ Երկաթի հետ թշնամացած Ուտիքի իշխան Սահակը մտել էր Բագրատունիներին պատկանող Զորափոր գավառը և գրավել նրա ամրոցները, որոնցից պատմիչը հիշատակում է միայն Կայանը:

Կապվել կազմակերպության հետ