search
Գլխավոր  /  Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

0
1
Հարուստ ժառանգություն ունեցող թանգարաններից մեկը՝ Իջևանի պատմաերկրագիտական թանգարանն է, որտեղ կան իրեր, որոնք պատկանում են մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներին, Ուրարտական շրջանին։ Պատմաերկրագիտական թանգարանի այցելուները այնտեղ կարող են գտնել Սարգիս Կասյանին պատկանող մի շարք աշխատանքային իրեր, ինչպես օրինակ՝ հեռախոս՝ Մորզեի այբուբենով։ Այստեղ կարելի է գտնել 1918 թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են որպես Քարվանսարայի և Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որն Իոսիֆ Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին։ Ռուս տանկիստն ապրել է Թիֆլիսում և Կալինինգրադ տեղափոխվելիս նվիրել այն՝ իր հայ հարևանին։ Այնուհետև այս հայը վերահաստատվելով Իջևանում` ռադիոընդունիչը հանձնել է թանգարանին: Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906 թվականին Պետերբուրգում, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված է 1927 թ․ Եկատերինբուրգում և մասնակցել է երկրորդ աշխարհամարտին։ Մուտքն անվճար է։

Կապվել կազմակերպության հետ