Թաքնված ջրվեժ
Աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս՝ ուր գտնվում է Հաղարծնի վանքը։
Քայլելու ենք բնության չնաշխարհիկ տեսարաններից մեկի ուղղությամբ։ Հայաստանում ջրվեժները շատ տարբեր են: Հզոր ջրվեժների կողքին կան միջին չափի սակավաջուր, կան թաքնվածներ, որոնց գոյության մասին շատ քչերը գիտեն: Այս արահետը տանում է անտառի ամենախորքը՝ դեպի Թաքնված ջրվեժ։
Արշավը սկսվում է Հաղարծին վանքի կողքից՝ անտառ տանող միակ ճանապարհով։ Չե՛ք մոլորվի, ճանապարհը կահավորված է քայլարշավային նշաններով:
1․5 կմ հետո, կհանդիպեք փայտե կամուրջ, որ կառուցվել է գետակն անվտանգ անցնելու համար: Անցնում եք և հասնում Թաքնված ջրվեժ։
Տևողությունը՝ 1․5 ժամ
Բարդությունը՝ հեշտ
Ավելին՝ Hidden Waterfall Trail