Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան
1979 թվականին Դիլիջան քաղաքում բացվեց Ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը: Շենքը կառուցվել է 1896 թվականին և պատկանել հանրաճանաչ ազգային - հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանին: Թանգարանը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ: Տան վերջին բնակիչը եղել է բանահավաք և գեղանկարիչ՝ Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի: 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանն իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը: Շրջելով Հայաստանի տարբեր վայրերում՝ Շարամբեյանը ստեղծել է պղնձյա կենցաղային իրերի մեծ հավաքածու:
Մուտքը՝ 500 դրամ։
