search
Գլխավոր  /  Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

0
0
Դիլիջանի պատմության, տեղաբնիկների մշակութային զարգացման, նրանց վարած կենցաղի մասին ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը: Առաջին պեղումները Հայաստանում ծավալվել են 1850-ական թվականներին Ռեդկին-լագեր կոչվող վայրում։ Այդ վայրի անունը առաջացել է ճանապարհաշինարար, ճարտարագետ՝ Ռեդկինի անունից, ով իր ճամբարը հիմնել էր Դիլիջանից 6 կմ հյուսիս՝ Աղստև գետի աջ ափին: Պետք է ճանապարհ կառուցեին Հայաստանի և Վրաստանի միջև և պատահաբար պարզվեց, որ ճանապարհն անցնելու էր դամբարանադաշտի միջով։ Այդ պատճառով բացվում են դամբարանները, ծավալվում են հնագիտական առաջին պեղումները։ Ամբողջ հավաքածուն պեղված է Դիլիջանի հարակից շրջաններից։ Թվագրվում է մ․թ․ա երրորդից առաջին հազարամյակ՝ ուշ անագապղնձյան վաղ երկաթի անցման դարաշրջան։ Դիլիջանի երկրագիտական թանգարանին առանձնահատուկ նշանակություն են տալիս նաև այստեղ պահպանվող հազվագյուտ նկարները: Թանգարանում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Էդգար Շահինի բնօրինակները: Այստեղ հավաքված են նաև XVI-XVIII դարերի նիդեռլանդական, իտալական և ֆրանսիական նկարիչների որոշ գործեր։ Թանգարանի մուտք՝ 1000 դրամ, պատկերասրահ՝ 1000 դրամ, երկուսը միասին՝ 2000 դրամ

Կապվել կազմակերպության հետ