search
Գլխավոր  /  Դեղձուտի վանք

Դեղձուտի վանք

0
0
Աճարկուտ գյուղից 9 կմ հվ-արմ, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին, որտեղ տեղակայված է վանքը՝  բացվում է անտառածածկ լեռների շքեղ համայնապատկեր, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին՝ վեր է խոյանում պատմական Բերդաքարը: Դա Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցն է։ Հուշարձանախմբի կառուցման, անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից կարելի է ենթադրել և վանքը վերագրել 13-րդ դարին: Այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրություններ։ Հին ձեռագրերից հայտնի է, որ Առաքել վարդապետի ժամանակ վանքը նաև գրչության օջախ էր։ Ենթադրվում է, որ Դեղձուտը իբրև հոգևոր կենտրոն և գրչության կենտրոն՝ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում։

Կապվել կազմակերպության հետ