search
Գլխավոր  /  ԲՈՒԴՈՒՐԻ ԱՄՐՈՑ

ԲՈՒԴՈՒՐԻ ԱՄՐՈՑ

0
0

Գտնվում է Գանձաքար գյուղից 2 կմ արևելք` համանուն լեռան գագաթին: Այստեղից լավ են երևում Աղստևի ամբողջ հովիտը և Փոքր Կովկասի լեռնաշղթան, ինչպես նաև Ենոքավանի ամրոցախումբը: Պատերը եռաշարք են, դրանց լայնությունը հասնում է մինչև 3 մ, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Նման է կիկլոպյան բերդերին: Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները: Ամրոցի հարավային թեք լանջերում, որտեղ հնարավոր չի եղել բնակվել՝ թաքցվել են ընտանի կենդանիները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր: Հարավային կողմում պահպանվել են 2-3 մ լայնությամբ երկու մուտքեր: Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. IV—III դդ.:

Կապվել կազմակերպության հետ