Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան
Թանգարանը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։
Թանգարանում առկա է 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Իսկ ցուցադրվողներից 34-ը գրքեր են։
Տավուշի պատմության և կենցաղի թանգարանն իր մեջ ամփոփում է Տավուշի բնակչության անցյալին ու ներկային վերաբերող պատմական, հնագիտական ու ազգագրական նյութեր՝ մասնավորապես տարածաշրջանի հնագիտությունը, հոգևոր ու նյութական մշակույթը, երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները: Թանգարանում առանձին տեղ են գրավում երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտին վերաբերվող նյութեր: Մուտքն անվճար։
