Արջատխլենու արգելավայր
Այս արգելավայրում աճում են 120-150 տարեկան ծառեր, որոնց բարձրությունը 20 մետրից ավելի է, տրամագիծը՝ մոտ մեկ մետր։ Արջատխլենին ի տարբերություն սովորական տխլենու թփի՝ բարձրահասակ, բրգաձև խիտ սաղարթով և մուգ մոխրագույն խորը ճաքճքված բնով ծառ է։
Արջատխլենու արգելավայրը գտնվում է Գետահովիտ գյուղի մոտ, Խաչաղբյուր գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին։ Կազմավորվել է 1958 թվականին։ Ստեղծվել է մնացուկային արջատխնելու և հատապտղային կենու պուրակների պահպանության նպատակով։
