Մատենագրական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին։ Դրանց պատմական կյանքի միակ վկաները՝ վիմափոր արձանագրություններն են։ Առաքելոց վանք-ամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններ։
Առաքելոց վանքը գտնվում է Աճարկուտ գյուղից 3 կմ արևմուտք, անտառախիտ լեռների լանջին, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա, Առաքելոց գյուղատեղիի կենտրոնում: Այն միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է, որն այժմ կիսավեր վիճակում է: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Ողջ համալիրը շրջապատված է բարձր, բրգավոր, հաստ պարիսպներով:

Նմանատիպ վայրեր
0