search
Գլխավոր  /  Ախնաբաթի կենու պուրակ արգելավայր

Ախնաբաթի կենու պուրակ արգելավայր

0
0
Այստեղ քայլելիս մարդը սկսում է իրեն հանգիստ ու երջանիկ զգալ։ Բնության գեղեցկության շնորհիվ ձեր մտքերը կպարզվեն և դուք կկարողանք ամբողջությամբ վայելել ձեզ շրջապատող ողջ գեղցկոությունը։ Տավուշի մարզում մաքուր օդում զբոսնելու լավագույն վայրերից է՝ կենու պուրակը։ Կազմավորվել է 1959 թվականին, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբաթի եկեղեցու հարևանությամբ։ Այն ստեղծվել է մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 25 մ բարձրություն և բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող՝ 300-400 տարեկան կենու ծառեր։ Կենին բազմանում է բնական ճանապարհով՝ սերմերից։ Կենին մարդկությանը հայտնի է դեռևս 3000 տարի առաջ, երբ նրանից պատրաստում էին սարկոֆագներ, կենու բնափայտի ջրում չնեխելու, սնկերի և միջատների նկատմամբ կայունության շնորհիվ։ Ավելի ուշ սկսել են պատրաստել ռազմական գործիքներ, կենցաղային իրեր, հետագայում՝ կահույք։

Կապվել կազմակերպության հետ