search
Գլխավոր  /  ՍԱՆԳԱՐԻ ԱՄՐՈՑ

ՍԱՆԳԱՐԻ ԱՄՐՈՑ

0
0

Ամրոցը գտնվում Է Սառնաջուր գետի աջ ափին, Օկոնի ամրոցից 8 կմ. հարավ–արևմուտք: Այստեղ դեռևս XIX դարի սկզբներին բնակություն են հաստատել հույն  հանքագործների ընտանիքներ, ովքեր զբաղվել են պղնձի հանքանյութի մշակմամբ: Կառուցվել է եկեղեցի, որը մինչև օրս Էլ պահպանվում Է: Ենթադրվում Է, որ Սանգարի ամրոցը կառուցել են հանքատերերը՝ շատ վաղ ժամանակներում: Բարձունքը, որի վրա կառուցվել Է ամրոցը, զբաղեցնում Է ավելի քան մեկ հեկտար տարածություն: Ամրոցը արևելյան և հյուսիսային կողմերից պաշտպանված է թեքություններով  և կարիք չի եղել լրացուցիչ կառույցներով պաշտպանվելու:

Կապվել կազմակերպության հետ