search
Գլխավոր  /  ԿԱՅԱՆ ԲԵՐԴ

ԿԱՅԱՆ ԲԵՐԴ

0
Բագրատունյաց տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիս-արևելյան երկրամասի պաշտպանությունը: Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների: Աղստևի հովտում ստրատեգիական կարևոր հենակետ էր Կայան ամրոցը, հավանաբար կառուցված IX դարի սկզբին: X—XI դդ., Կյուրիկյանների օրոք, եղել է պահակային բերդ, որը պաշտպանել է թագավորության արևելյան սահմանները: Շրջակայքի բնակչությունը վտանգի պահին ապաստանել է այստեղ: XII—XIII դարերում բերդի նշանակությունը աստիճանաբար մեծանում է և դառնում է խոշոր կալվածատիրական տների նստավայրը: Մահկանաբերդի Արծրունիների և Զաքարյանների աոանձին ճյուղերը այստեղ հիմնում են իրենց դղյակները: Միջնադարյան հեղինակներից առաջինը Հովհաննես Դրասխանակերտցին է հիշատակում Կայան բերդը: 922 թվականին Աշոտ Երկաթի հետ թշնամացած Ուտիքի իշխան Սահակը մտել էր Բագրատունիներին պատկանող Զորափոր գավառը և գրավել նրա ամրոցները, որոնցից պատմիչը հիշատակում է միայն Կայանը: Գավառն ու Կայան բերդը Մահկանաբերդի Արծրունիները պահեցին մինչև 1191 թվականը:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ