search
Գլխավոր  /  ԲՈՒԴՈՒՐԻ ԱՄՐՈՑ

ԲՈՒԴՈՒՐԻ ԱՄՐՈՑ

0
Գտնվում է Գանձաքար (նախկին Վ. Աղդան) գյուղից 2 կմ արևելք` համանուն լեռան գագաթին: Այստեղից լավ են երևում Աղստևի ամբողջ հովիտը և Փոքր Կովկասի լեռնաշղթան, ինչպես նաև Ենոքավանի ամրոցների խումբը: Բավականաչափ ընդարձակ (մի քանի հեկտար) տարածություն են շրջափակում վաղ հայկական այս ամրոցի պարսպապատերը: Պատերը եռաշարք են, դրանց լայնությունը հասնում է մինչև 3 մ, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Նման է կիկլոպյան բերդերին: Ամրոցի հյուսիսային կողմից 213 մ երկարությամբ մեկ շարքով, իսկ արևելյան կողմից 3 մ բարձրությամբ երկշարք պատեր են շարված, և միայն արևմտյան կողմից ամրոցը պաշտպանված է անմատչելի քարաժայռով: Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները: Ամրոցի հարավային թեք լանջերում, որտեղ հնարավոր չի եղել բնակվել, թաքցվել են անասունները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր: Հարավային կողմում պահպանվել են 2-3 մ լայնությամբ երկու մուտքերը: Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. IV—III դդ.:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ