search
Title Image

ՀԿ-ի 2019 թ․-ի ձեռքբերումնները

ՀԿ-ի 2019 թ․-ի ձեռքբերումնները
Գլխավոր  /  Բլոգ   /  ՀԿ-ի 2019 թ․-ի ձեռքբերումնները

ՀԿ-ի 2019 թ․-ի ձեռքբերումնները

2020 փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրեց 2019 թվականին ՀԿ-ի ձեռքբերումները և 2020 թվականի պլաններն ու նախագծերը, զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:

2019 թվականի ապրիլին ՀԿ-ի նախագահի պաշտոնը ստանձնած ԵՊՀ դասախոսԳոռ Ալեքսանյանը ներկայացրեց նախորդ տարվա հուլիսից մինչև այս տարվա հունվարը ՀԿ-ի ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները, որոնց հասել են թիմային աշխատանքի շնորհիվ:

 Նշված ժամանակհատվածի ամենամեծ ձեռքբերումը, թերևս, կարելի է համարել https://visit-tavush.com/ եռալեզու կայքը, որն իր տեսակի մեջ առաջինն է հանրապետությունում՝ ամբողջ մարզը մեկ միասնական հարթակում ներկայացնելու առումով:

Նկարահանվել է Տավուշի տեսարժան վայրերի և գրավչությունների մասին պատմող հոլովակ, որտեղ Տավուշը ներկայացված է որպես մեկ ամբողջություն:

Կազմակերպվել են տեղացի զբոսավարների վերապատրաստման դասընթացներ:

Ստեղծվել են անգլալեզու երեք ատլաս-քարտեզներ՝ «Արահետներ», «Ռեկրեացիոն և էքստերմալ տուրիզմ», «Եկեղեցիներ և վանական համալիրներ» թեմաներով:

Կատարվել է ՀԿ-ի բրենդինգը, որը բաց է օգտագործման համար

Կատարվել է քայլարշավային արահետների գծանշում (մեկը՝ Բերդի, մյուսը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում):
2020 թվականին սպասում ենք ավելի մեծ ձեռքբերումներ և հաջողություններ՝ ՀԿ-ի հետ մեր համագործակցության շրջանակներում: