search
Title Image

Նոյեմբերյան

«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Գլխավոր  /  Համայնքներ  /  Նոյեմբերյան

Աշխարհագրություն

Երևանից 185 կմ․ հեռավորության վրա գտնվում է ներդաշնակության բնօրրանը: Նոյեմբերյան Համայանքում կարող եք վայելել բնության հրաշքը՝ սաղարթախիտ անտառները, բացատներն ու պուրակները, ինչպես նաև  անուշահամ և ախորժելի կերակուրներ։ Տավուշի մարզը յուրաքանչյուր եղանակի սքանչելի է, իսկ բնական տեսարանների, առանձնապես բուսական աշխարհի առատությունը՝ լիարժեք կդարձնի ձեր այցելությունը։

Նոյեմբերյանի շրջանում են գտնվում  Բաղանիսը, Բերդավանը, Լալվարը, Կողբը, Ոսկեպարը, Ոսկեվանը և մի շարք այլ գյուղեր՝ եզակի ավանդույթներով և մարզին բնորոշ առատաձեռնությամբ, ջերմ հյուրընկալութամբ։

Մարզին բնորոշ զբոսաշրջային յուրահատուկ ռեսուրս է համարվում՝ հուշաղբյուրների

կառուցման մշակույթը, որտեղ ցանկացած ոք կարող է մեկօրյա հանգիստ կազմակերպել իր մտերիմների հետ։ Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կողբի (6-րդ դար), Ոսկեպարի (6-7-րդ դարեր) եկեղեցիները, Ղալինջաքար ամրոցը (11-րդ դար), Մշկավանքը (13-րդ դար)։

Նոյեմբերյան  համայնքի պաշտոնական կայք