search
Title Image

Դիլիջան

«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Գլխավոր  /  Համայնքներ  /  Դիլիջան

Աշխարհագրություն

Դիլիջանը տեղակայված է Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի քաղաքները կապող ճանապարհի վրա: Դիլիջանը վաղուց ի վեր իր բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ հայտնի է որպես Հայաստանի ամենասիրված առողջարանային քաղաքներց մեկը։ Երևանից հեռու է մոտ 96 կմ, Իջևանից՝ 35 կմ։  Հնում Դիլիջանի տարածքը եղել է Մեծ Հայքի Այրայրատ նահանգի Վարաժնունիք գավառում: Դեռևս հեռավոր 4-րդ դարում, այստեղ են իրենց հանգիստն են սիրել անցկացնել հայոց արքաները: Հիշատակվում է նաև որպես արքայական որսատեղի: Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Դիլիջանը հիշատակվել է հեռավոր 1666թ.-ին, ֆրանսիացի անվանի ճանապարհորդ՝ Ժան Շարդենի հուշամատյանում:

Քաղաքում գործում են բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ: 1958թ.-ին քաղաքի մոտակայքում տարածվող անտառներն արգելանոցի կարգավիճակ ստացան: Մեր հանրապետությունում Դիլիջանի արգելոցն այժմ խոշորներից մեկն է: Դիլիջանի ազգային պարկում կան  բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ:

Դիլիջան համայնքի պաշտոնական կայք