Տավուշի տուրիզﬕ ակումբ
Փետրվարի 3-ին Պոպոքում (ք․ Դիլիջան) տեղի ունեցավ տարվա առաջին Տավուշի տուրիզմի ակումբը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանը, խոսելով Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առնչվող ծրագրերի իրականացման մասին։
«Մոդուս Քընսալթինգ» ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը ներկայացրեց Տավուշի տուրիզմի ակումբը։
Տավուշի շուկայում տեղի ունեցավ HOVAZ WINE ROOMS DILIJAN-ի շնորհանդեսը, վերջինս ներկայացրեց՝ Hovaz Wines Dilijan-ի ծրագրերի համակարգող Նելլի Մակինյանը: Միևնույն ժամանակ հյուրերը վայելում էին գինու էլեգանտ համերը գինու համտեսի ժամանակ:
Միջոցառման հատուկ հյուրն էր «MADE-VEL-E Social» նախագծի հիմնադիր Նատաշա Գալֆայանը, ով ոչ միայն կիսվեց ոգեշնչող պատմությունով սեփական ապրանքանիշի ստեղծման մասին, այլև ստեղծեց համագործակցության նոր հնարավորություններ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներգրավվել են աշխատանքային գործունեության մեջ (քննարկումներ 3 խմբով` արդյունքների հետագա հայտարարությամբ):
«ԴԿԿ-ները տուրիզմում» առաջին խումբն անցկացրել է Քրիստինե Հովսեփյանը/Սյուզաննա Պետրոսյանը.
«Ստեղծագործական արդյունաբերություն և տուրիզմ» երկրորդ խումբն անցկացրեց Նատաշա Գալֆայանը/Աննա Մարդանյանը.
«Արժեշղթան տուրիզմում» երրորդ խումբն անցկացրեց Մարգարիտա Հակոբջանյանը/Սվետա Սաֆարյանը.
#ՑԱՆՑԱՅԻՆԲԼՈԳԸ միջոցառման վերջին մասն էր, որի ընթացքում մասնակիցները համագործակցության հնարավորություններ ստեղծեցին միմյանց հետ:
Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին և ընկերներին, ովքեր այս երեկոն դարձրին առանձնահատուկ., Թելիկ / Telik, MADE-VEL-E project արվեստ և արհեստի համար, #Հովազ և #Կինէա՝ իրենց արտադրանքի համտեսի համար, Էռնեստ Խանումյանին՝ Տավուշ ՀԸ թիմի հետ համագործակցության համար, Հրաչ Մինասյանին՝ Պոպոք Դիլիջան թիմի հետ միասին՝ մեզ միջոցառման տարածք տրամադրելու համար։
Տավուշի տուրիզմի ակումբն իրականացվում է EU4Business Innovative Tourism for Armenia ծրագրի շրջանակներում՝ Modus Consulting LLC LLC-ի հետ համագործակցությամբ։