Աշխարհագրություն
Երևանից 185 կմ․ հեռավորության վրա գտնվում է ներդաշնակության բնօրրանը: Նոյեմբերյան Համայանքում կարող եք վայելել բնության հրաշքը՝ սաղարթախիտ անտառները, բացատներն ու պուրակները, ինչպես նաև անուշահամ և ախորժելի կերակուրներ։ Տավուշի մարզը յուրաքանչյուր եղանակի սքանչելի է, իսկ բնական տեսարանների, առանձնապես բուսական աշխարհի առատությունը՝ լիարժեք կդարձնի ձեր այցելությունը։
Նոյեմբերյանի շրջանում են գտնվում Բաղանիսը, Բերդավանը, Լալվարը, Կողբը, Ոսկեպարը, Ոսկեվանը և մի շարք այլ գյուղեր՝ եզակի ավանդույթներով և մարզին բնորոշ առատաձեռնությամբ, ջերմ հյուրընկալութամբ։
Մարզին բնորոշ զբոսաշրջային յուրահատուկ ռեսուրս է համարվում՝ հուշաղբյուրների
կառուցման մշակույթը, որտեղ ցանկացած ոք կարող է մեկօրյա հանգիստ կազմակերպել իր մտերիմների հետ։ Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կողբի (6-րդ դար), Ոսկեպարի (6-7-րդ դարեր) եկեղեցիները, Ղալինջաքար ամրոցը (11-րդ դար), Մշկավանքը (13-րդ դար)։
Նոյեմբերյան համայնքի պաշտոնական կայք