Ալանդ ռեզորթ
Ալանդ ռեզորթը գտնվում է չնաշխարհիկ Տավուշի խենթացնող բնության գրկում՝ Ենոքավան համայնքում:
Այս տարածաշրջանը միշտ ձգել և գրավել է թե° հայաստանաբնակներին, թե° զբոսաշրջիկներին: Ալանդում դու քեզ զգում ես ինչպես բնության մի մասնիկ՝ սարերի մեջ կորած ու կտրված քաղաքի աղմուկից:
Ստանդարտային սենյակի համար նախատեսված շենքը նշեմ, որ պապիկիս մեղվանոցն է եղել, որը հետագայում ընդլայնել ենք, մեծացրել և դարձրել հարմարավետ սենյակներ:
Այժմ Ալանդն ունի 17 սենյակ, ռեստորան, տաքացվող լողավազան ու այդ ամենը բարձրադիր գոտում, որտեղ, կարծես, սարերը քեզ հավասար շնչում են:
Շտապեք անցկացնել Ձեր հանգիստը Aland resort-ում և օգտվել մի շարք առավելություններից, որը պարգևում է միայն Ենոքավանը՝
Էկոլոգիապես մաքուր և թարմ սնունդ
Մաքուր օդ
Տաքացվող լողավազան
Մանկական խաղահրապարակ
Քայլարշավներ
Ջերմ և հիշարժան զրույցներ՝ երեկոյան խարույկի շուրջ
Կատարում ենք հարմարավետ տեղափոխում Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից դեպի Aland Resort և հակառակ ուղղությամբ։