search

Ի՞նչ եք փնտրում.

 «Այգեպանի տնակը» Տավուշի մարզում էնոտուրիզմի առանձնահատուկ վայրերից է, ուր այցելուի առջև բացվում են փոքրիկ գինեգործարանի և գինու համտեսի սրահի դռները:


Ինչո՞ւ ընտրել «Այգեպանի տնակը».

«Այգեպանի տնակը» գինու սիրահարներին ներկայանում է ֆրանսիական խաղողի հայտնի սորտերից պատրաստված գինու տեսակներով, ինչպես նաև նպաստում տարածաշրջանում խաղողագործության և գինեգործության զարգացմանը՝ ծանոթացնելով բարձրակարգ գինեգործության արվեստին: «Այգեպանի տնակի» գինիների ստեղծման համար հումք են ծառայում խաղողի ֆրանսիական սորտերը՝ աճեցված Տավուշի Այգեհովիտ համայնքում: Դեռ 2017թ. ից սկսած՝ Այգեհովիտ համայնքում առաջին անգամ ներկայացվեցին ֆրանսիական խաղողի 6 հայտնի տեսակներ՝ Chardonnay, Cabernet Sauvignon, Sauvignon Blanc, Merlot, Pinot Noir և Syrah. Տնակը ստեղծվեց 2020թ-ին՝ «ԱգրոՏրենդ» ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել ագրոտուրիզմի ու էնոտուրիզմի զարգացմանը Տավուշում: Հենց այդ նպատակին են ծառայում Տավուշի մարզի Այգեհովիտ, Աչաջուր և Դիտավան համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերը:


«Այգեպանի տնակի» գաղտնիքը.

 Ամեն ինչ սկսվեց 1950–ականներին, երբ Աչաջուր գյուղի մի տարածքում սկսեցին հավաքվել տեղի խաղողագործներն ու գինեգործները՝ քննարկելու խաղողագործության և գինեգործության գաղտնիքները: Խաղողագործության մասին այստեղ խորհրդատվություն ստանալու էին գալիս ոչ միայն տեղի, այլև ԽՍՀՄ այլ տարածքներից եկած խաղողագործները: Տարածքը նաև ծառայում էր որպես դիտակետ՝ խաղողի շրջակա 60 հեկտարից ավել այգիները հսկելու համար:
Այս հավաքատեղիի ու պատմությունների լեգենդին նոր կենդանություն տալու համար էլ 2010-ին որոշվեց վերակառուցել ԽՍՀՄ փլուզումից հետո նաև կիսաավեր դարձած փոքրիկ տնակը՝ խնամքով պահպանելով հին տեսքն ու նշանակությունը:
Մի քանի ժամ գինգործ զգալու հաճույքը. «Այգեպանի տնակը» բաց է բոլորի համար: Ու եթե դուք ցանկանում ենք գոնե մի քիչ զգալ գինեգործության նրբությունները, ապա այստեղ կտան դրա հնարավորությունը: Տնակում գտնվող յուրաքանչյուր մեկը կարող է անձամբ մասնակցել խաղողաքաղին, ճզմել հավաքած խաղողը, վայելել խաղողահյութը, մասնակցել գինու պատրաստման ընթացքին, իսկ հետո նաև, անհրաժեշտ պահին՝ հնեցված գինու շշալցմանը, իսկ ցանկության դեպքում իր հետ տանել բացառիկ հուշը՝ անվանական գինին։


«Այգեպանի տնակի» ծրագրերը.

Տնակը հնարավորություն է ոչ միայն սեփական, այլև այլ գինեգործների արտադրությունը կազմակերպելու համար: Դրա համար թե՛ աչաջուրցիները, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարող են այստեղ բերել իրենց խաղողը, ստանալ որակյալ գինի և շշալցնել:

«Այգեպանի տնակում» «Արտադրված է Տավուշում» խորհրդանշական անվանմամբ ներկայացված են տեղական արտադրողների առաջարկները՝ կավե պնակներ ու փայտյա զարդեր, թեյեր ու չրեր:


«Այգեպանի տնակի» հասցեն.

«Այգեպանի տնակը» գտնվում է Երևան-Իջևան մայրուղու վրա՝ Մակարավանք տանող ճանապարհի սկզբնամասում: