search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  TATUL SIRADEGHYAN/ BAGHRAMYAN 26

Բացահայտե՛ք սահմանապահ Ոսկեպարը

Ի՞նչ եք փնտրում.

«Բաղրամյան 26» –ը ընտանեկան փոքրիկ հյուրատուն է՝ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Այն առաջարկում է երկու սենյակ գիշերակացի համար՝ նախատեսված 5 հոգու համար:

Ինչո՞ւ ընտրել «Բաղրամյան 26»-ը.

 Հյուրատունն առանձնանում է իր աշխարհագրական դիրքով: Այն շատ մոտ է հայ – ադրբեջանական սահմանին՝ շփման գծից ընդամենը 2 կմ հեռավորության վրա:
Ուստի կանգառն ու գիշերակացը հարմար են բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են տեսնել ու հաղորդակից լինել սահմանային այս գյուղում ապրող մարդկանց կյանքին, ծանոթանալ առօրյային: Այն, որպես կեցավայր, հարմար է գործնական այցելություններով տեղանքում գտնվողների համար: Այս վայրն ընդհանրապես առանձնահատուկ նշանակություն ունի հայրենաճանաչության տեսանկյունից:

«Բաղրամյան 26» –ի ուղևորությունները.

 «Բաղրամյան 26» –ում հյուրընկալվողները հնարավորություն ունեն օգտվել արշավային այն ծառայություններից, որոնք կարող են կազմակերպվել նրանց համար: Հյուրատանն առաջարկում են արշավներ Ոսկեպարում ու հարակից այլ շրջաններում, այցելություն պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ, քայլարշավներ: Իսկ ովքեր նախընտրում են էքստրեմալ արկածները, ապա նրանց համար են ամենագնաց մեքենաներով անցկացվող տուրերը:

Ճաշակել Ոսկեպարի համը.

Հյուրատանը կապահովեն համեղ ուտեստները, իսկ ցանկության դեպքում այցելուները կարող են իրենք պատրաստել իրենց սնունդը՝ օգտվելով տնամերձ հողամասում ու ջերմատանն աճեցվող միրգ ու բանջարեղենից: «Բաղրամյան 26-ը» կապահովի ջերմ մթնոլորտն ու մտերմիկ միջավայրը՝ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր այցելուի: