search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  NORAYR DAVTYAN/ DAVTYANS GASTRO YARD

Ի՞նչ եք փնտրում.

Դավթյանների գինու բակը հայկական գաստրոտուրիզմի յուրահատուկ միջավայր է՝ հիմնված Տավուշի մարզի Աչաջուր համայնքում: Այն հայտնի է հենց տեղում պատրաստվող բնական գինով:

Ինչո՞ւ ընտրել Դավթյանների գաստրոբակը.

Դավթյանների գաստրոբակը հյուրընկալ կանգառ է հայկական պատմամշակութային հայտնի կոթողներից Մակարավանք տանող ճանապարհին: Այստեղ առաջարկում են կտրվել աղմուկից, վայելել բնության գեղեցկությունն ու անպայման ճաշակել Տավուշի խաղողից պատրաստված սպիտակ ու կարմիր գինու տեսակները:
Գինու լեզուն հասկանալ ցանկացողների համար այս գաստրոբակում առաջարկում են տեսնել ու սեփական ձեռքով շշալցնել պատրաստված գինին, ծանոթանալ դրա պատմությանը:


Ո՞ւր է հասնում Դավթյանների գինու պատմությունը.

Գինեգործության Դավթյանների պատմությունը ավելի քան մեկ դարի պատմություն ունի: Դեռ այն ժամանակ գինի էին պատրաստում աչաջուրցի հայր և որդի Ռուբեն ու Արամայիս Դավթյանները, իսկ որպես հումք օգտագործում միայն սեփական ձեռքով աճեցրած Տավուշի խաղողը: Հենց այդ լեգենդն ու ավանդույթները շարունակելու ցանկությունն էլ հիմք դարձան, որ 2018–ին ՄԱԿ-ի աջակցությամբ հիմնադրվի Դավթյանների գինու բակը:

Մի պտղունց քաղցրությո՞ւն.

 Հենց այդպես կարելի է բնորոշել տեղում պատրաստվող տնական գաթան ու փախլավան: Դավթյանների գաստրոբակում առաջարկում են ոչ միայն ուղղակի համտեսել, այլև մասնակցել տնական գաթայի ու փախլավայի դասընթացներին ու սեփական ձեռքով ստեղծել հայկական խոհանոցի մի պտղունց համը:

Գաստրոբակի մեղեդիները.

Գինու համտեսն ու ճաշակած ամեն ումպը, թերևս այլ կերպ վայելեք, երբ հնչեն Դավթյանների գաստրոբակի մեղեդիները: Գաստրոբակ այցելող յուրաքանչյուրը սայաթնովյան ու հայկական մյուս մեղեդիները կարող է լսել հենց Դավթյանների ընտանիքի անդամների կատարմամբ՝ հիշարժան դաձնելով այստեղ անցկացրած ամեն վայրկյանը:

Քեզ համար նոր ու յուրահատուկ առաջարկ ենք բերել։ Ուզու՞մ ես կտրվել քաղաքի աղմուկի՛ց, թող հոգս ու գործ և արի Տավուշի մարզի Իջևան համայնքի, Աչաջուր գյուղ, որտեղ Մակարավանք տանող ճանապարհին իր հյուրընկալ դռներն է բացել՝ «Davtyan’s Wine Gastro yard» գինու բակը։ Այստեղ՝ Դուք կվայելեք Տավշո աշխարհի անմահական խաղողից պատրաստված սպիտակ գինին և Դու՛ք կմասնակցեք տնական գաթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասերին, ցանկության դեպքում կարող եք՝ Ձեր իսկ ձեռքով շշալցել անմահական գյուղական խաղողից պատրաստված գինին, կենդանի երգի և երաժշտության ներքո վայելել Տավշո մաքրամաքուր օդով, հայրենի հողի շնչով՝ Սայաթ-Նովյան հնչունների ոգով և հայկական մշակույթով համեմված արբեցուցիչ գինու անմահական բույրը։ «Davtyan’s Wine», երբ մեկ շշում խառնվում են սերը, հայկական մշակույթը և հայի ոգին։