search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  DILI TOUR INFO BLOG/ VACHE GRIGORYAN

Ի՞նչ եք փնտրում.

«Դիլի տուր ինֆոն» տեղեկատվական բլոգ է Տավուշի մարզի զբոսաշրջային ու հանրային սպասարկման ծառայությունների մասին: Սոցիալական այս հարթակում զետեղված է Դիլիջանի և ընդհանրապես Տավուշի մարզի զբոսաշրջային, մշակութային, կրթական և հանրային հաստատությունների՝ Խանութների, գեղեցկության սրահների, տրանսպորտային միջոցների, հյուրանոցների ու հյուրատների, առանձնատների ու հանգստյան համալիրների, ռեստորանների, սրճարանների, գաստրոբակերի ու գինետների, թեյագործների ու չրագործների, քոլեջների, դպրոցների, մանկապարտեզների, լուսանկարիչների, տաքսիներին մասին տեղեկատվությունը:


Ինչո՞ւ ընտրել «Դիլի տուր ինֆոն».

«Դիլի տուր ինֆոն» միավորում է զբոսաշրջային ու հանրային սպասարկման ծառայություններ առաջարկողներին ու այդ մասին տեղեկություն փնտրողներին: Այն ստեղծել է նաև հյուրանոցային ռեզերվ ու տեղեկատվական բազա՝ հնարավորություն տալով խնայել ժամանակն ու ջանքերը և մեկ տեղում գտնել անհրաժեշտ համապարփակ տեղեկատվությունը: Ծառայությունների իրականացման ամբողջ փաթեթին կարելի է ծանոթանալ տպագրված տեղեկատվական բուկլետներում:


Ո՞ւմ մտահղացումն էր «Դիլի տուր ինֆոն».

Բլոգն ստեղծվել է 2017-թ.: Այն հիմնադրել են Վաչե Գրիգորյանը, Էդվարդ Թամամյանը և Դավիթ Շամբարյանը։ Այն այժմ ծառայություններ է մատուցում հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների:


Խորհրդատվական ի՞նչ գործառույթ է իրականացնում «Դիլի տուր ինֆոն».

«Դիլի տուր ինֆոն» բաց է բոլոր ցանկացողների համար՝ իրականացնելով խորհրդատվական ծառայություն: Մինչ այժմ զբոսաշրջային ու հանրային սպասարկման ծառայություններին վերաբերող խորհրդատվություն է ստացել այս հարթակին դիմած քաղաքացիների 40 տոկոսը: «Դիլի տուր ինֆոյի» ծառայությունները ամբողջացնում են իրականացրած ճանաչողական պատմամշակութային էքսկուրսիաները, համաքաղաքային միջոցառումները, իրավական, հոգեբանական թրեյնինգները, զբոսաշրջային հանդիպումները։
«Դիլի տուր ինֆոն» անհրաժեշտության դեպքում մշակում է ծառայությունների փաթեթ զբոսաշրջային ընկերությունների համար, իրականացնում է SWOT անալիզ և շուկայի ուսումնասիրություն։

Համագործակցային ի՞նչ շրջանակ ունի «Դիլի տուր ինֆոն».

«Դիլի տուր ինֆոն» գործընկերային կապեր են ստեղծվել Դիլիջանի ու գյուղական բնակավայրերի մոտ 60 զբոսաշրջային, մշակութային, կրթական, հանրային հաստատություններ, տրանսպորտային միջոցներ: Բլոգը համագործակցում է նաև Դիլիջանից դուրս գտնվող հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների, զբոսավարների, բիզնես խորհրդատվական ընկերությունների SMM֊ ծառայություններ իրականացնող անհատների հետ: