ԴԻԼԻՋԱՆ ՊԱՐԿԸ. Ճիշտ վայր լավ հանգստի համար
Ի՞նչ եք փնտրում.
«Դիլիջան պարկը» Հայաստանի ամենագեղեցիկ հանգստավայրերից մեկն է՝ տեղակայված Տավուշի ամենակոլորիտային քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Այն հյուրանոցային համալիր է՝ միավորելով «Դիլիջան պարկ ռեոզորթն» ու «Վիլլաներ» կոչվող հանգստյան գոտիները: Ըստ այդմ՝ այստեղ հանգստանալ ցանկացողին առաջարկվում են թե՛ հյուրանոցային սենայկներ, թե՛ առանձին քոթեջներ:
Ինչո՞ւ ընտրել «Դիլիջան պարկը».
Այն առաջարկ է հարմարավետությունն ու նրբաճաշակությունը գնահատողերի համար: Այն ապահովված է անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Սենյակներում ապահովված են յուրահատուկ ինտերիերն ու անհրաժեշտ հարմարությունները՝ ապահովության ու կոմֆորտի զգացում առաջացնելով այստեղ հանգստացողների համար: Քոթեջները լավագույն տարբերակն են առանձին կամ ընտանիքով հանգիստը նախընտրողների համար: Այն լավ ընտրություն է նաև ընկերական մեծ խմբերի համար: «Դիլիջան պարկն» առաջարկում է քոթեջների մի քանի տեսակ՝ երկսենյականոց, երեք սենյականոց ու չորս սենյականոց, որոնցից յուրանչյուրի համար ապահովված է առանձին ավտոկայանատեղին:
Ընտրություն գուրմանների համար.
Այստեղ կարող են իրենց նախընտած ուտելիքը ճաշակել թե՛ հայկական, թե՛ եվրոպական խոհանոցի սիրահարները: Հմուտ խոհարարները ձեզ կառաջարկեն թարմ, օգտակար ու համեղ բաղադրիչներով յուրօրինակ ուտեստներ: Իսկ խմիչքի նրբահամությունը գնահատողների համար օրվա ճաշացանկը կլրացնեն հանրահայտ կոնյակի ու գինու լայն տեսականին: Իսկ այստեղ առաջարկվող կոկտեյլների էկզոտիկ տեսակները առավել հաճելի կդարձնեն այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն:
Մեծ աշխարհի մեր գողտրիկ անկյունը. «Դիլիջան պարկը» հնարավորություն է՝ միավորելու բնության հրաշալիքն ու մարդկային էմոցիաները: Բանն այն է, որ այն կառուցված է Հայկական լեռնաշխարհի եզակի տարածքներից մեկում՝ Դիլիջան ազգային պարկում՝ ճիշտ այն ճանապարհի վրա, որը դեպի Պարզ լիճ է տանում: