search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  ELEGAYA GUESTHOUSE/ EMILYA MIRZOYAN

Ի՞նչ եք փնտրում.

EleGaya-ն փոքրիկ հյուրատուն է՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Այն ունի 4 ննջասենյակ, որոնք նախատեսված են 10 անձի համար: Ապահովված է բոլոր հարմարություններով: Ունի ավոտկայանատեղի: Գիշերակացը մեկ անձի համար՝ առանց նախաճաշի-5000 դրամ, գիշերակացը մեկ անձի համար՝ նախաճաշով – 7000 դրամ:

Ինչո՞ւ ընտրել EleGaya-ն.

EleGaya հյուրատունը ճիշտ Իջևանի կենտրոնում է՝ քաղաքային անցուդարձին մոտ, բայց նաև հարմար՝ հարմարավետ ու խաղաղ հանգստի կազմակերպման համար: Կարելի է վարձակալել թե՛ առանձին սենյակները, թե՛ հյուրատունն ամբողջությամբ: Այն լավ ընտրություն է ընտանիքների, ընկերական խմբերի և պարզապես առանձին հանգիստը վայելել ցանկացողների համար: EleGaya-ն ունի նաև ընդարձակ հյուրասենյակ՝ հարմար ընտանեկան ու ընկերական միջոցառումներ կազմակերպելու համար: Եթե որոշել եք ինքներդ պատրաստել, ապա կարող եք օգտագործել խոհանոցը՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով, նաև խորոված անել դրա համար նախատեսված մանղալին: Ձեր հարմարավետության ու լիարժեք հանգստի համար լրացուցիչ հնարավորություն են ստեղծում ընդարձակ բակն ու բերքատու այգին:

EleGaya-յի խոհարարական գաղտնիքները.

Եթե ընտրել եք EleGaya-ն, ապա այստեղ կառաջարկեն հանգիստը համատեղել նոր գիտելիք ձեռք բերելու հետ՝ զարգացնելով ձեր խոհարարական ունակություններն ու ձեռագործ արվեստի հմտությունները: Եթե սիրում եք խոհանոցը, ապա այստեղ կազմակերպված վարպետաց դասերի ընթացքում կսովորեցնեն՝ ինչպես թխել հայկական համեղ նազուկ ու ընկույզով գաթա, փաթաթել տոլմա կամ քաղցր շարոց պատրաստել: Ձեռագործ արվեստի սիրահարների համար առավել հետաքրքրական կլինեն կարպետ հյուսելու կամ տիկնիկներ պատրաստելու նրբությունները:

Արկածներ ե՞ք փնտրում.

EleGaya-ն կապահովի ձեր ժամանցը՝ քայլարշավ կազմակերպելով կամ մեքենայով տուրեր՝ դեպի Տավուշի գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները՝ հնարավորություն ստեղծելով վայելելու առանձնահատուկ բնապատկերները: