search

Ի՞նչ եք փնտրում …

«Լիդերը» գողտրիկ հյուրատուն է՝ հանգստի ու ժամանցի անցկացման բազմազան առաջարկներով: Հյուրատանը միաժամանակ կարող է հանգստանալ 10 -12 հոգի: Երկտեղանի 4 սենյակներում ապահովված են անհրաժեշտ հարմարությունները: Սենյակից դուրս ժամանակն անցկացնողերի համար առավելություն են բակի հետաքրքիր լուծումներով հյուրասենյակը, բացօթյա տաղավարը, խորովածանոցն ու խոհանոցը՝ անհրաժեշտ պարագաներով: Հյուրատան առավելություններից մեկը ֆիլտրացիոն համակարգով լողավազանն է:


Ինչո՞ւ ընտրել «Լիդերը».

 «Լիդեր» հյուրատունը հաղորդակցությունների ճիշտ կիզակետում է՝ Հայաստան- Վրաստան մայրուղուց ընդամենը 400 մ հեռավորության վրա: Դրանում համադրված են քաղաքային միջավայրն ու բնությունը, որն օգնում է առանձնանալ ու վայելել հանգիստը, լիցքաթափվել հոգսերից ու վերալիցքավորվել նոր էներգիայով: Իսկ եթե այնտեղ եք մանկահասակ երեխաների հետ, ապա հյուրատունը առաջարկում է նաև դայակի ծառայություն: Երեկոյան զրույցները կարող եք անցկացնել խարույկի շուրջ՝ համեմելով դաշնամուրի ձեր նվագակցությամբ, կամ ցանկության դեպքում՝ վայելել տեղացի երաժիշտների կատարումները՝ ձեր ժամանցն առավել հիշարժան դարձնելու համար:


Ի՞նչ անել, եթե նախընտրում եք ակտիվ հանգիստը:

Off – road արկածային ճամփորդությունն ու հեծանվային ուղևորությունները «Լիդերի» առաջարկն է ակտիվ հանգիստը նախընտրողների համար:
Առաջարկվող տուրերը հնարավորություն կտան վայելել Դենդրոպարկի գեղեցկությունը, ծանոթանալ տեղի եկեղեցական մշակույթին, շրջագայել Իջևանի գինու գործարանում, իսկ իր սեզոնին մոտակա ազնվամորու այգում հետևել բույսերի աճին, սեփական ձեռքով հավաքել ու համտեսել նրբահամ հատապտուղը:


Որոշել եք նոր բա՞ն սովորել:

«Լիդերի» մաստեր կլասները ճիշտ ձեզ համար են: Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի յուրացնելու ձեռագործության հմտությունները, կավակերտ գործեր ստեղծելու կամ փայտը փորագրելու յուրահատկությունները՝ ընտրելով ձեռագործության, կավագործության, փայտի փորագրության դասընթացները:
Իսկ եթե ցանկանում եք հայկական ավանդական խոհանոցը, ապա ձեզ կարող են սովորեցնել հայկական տոլմայի, խորոված, գաթայի պատրաստման գաղտնիքները:


Ո՞րն է առողջության մեր դեղատոմսը.

«Ապիթերապիա». կամ այլ կերպ ասած, մեղվաբուժություն: Առողջական վիճակը բարելավելու այս ձևն իրականացվում է հատուկ տնակների՝ ապիտակների միջոցով: Ապիտնակում անցկացված սեասները թույլ են տալիս ազատվել սթրեսներից, գերհոգնածությունից, բարելավել շնչառությունը, կարգավորել արյան ճնշումը, բարձրացնել իմունիտետը: