search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  EMMA HAKOBYAN/ MAQUR KHOHANOTS

Ի՞նչ եք փնտրում.

«Մաքուր խոհանոցը» ֆիտոթեյերի յուրահատուկ արտադրություն է՝ առաջարկելով համային տարբեր փնջեր «Առասպել» ապրանքանիշի ներքո: Այս հավաքածուի հիմքում անանուխն է՝ մելիսային, շոկոլադին, նարնջին, բանանին բնորոշ նրբահամերով: «Մաքուր խոհանոցը» ապրանքանիշն ստեղծել է 2021թ-ին:

Ինչո՞ւ ընտրել «Առասպել» թեյերը.

«Առասպել» թեյերը պատրաստված են բացառապես բնական բաղադրիչներից: Այս արտադրությունում առավելապես ուշադրություն է դարձված ոչ միայն թեյի օգտագործման զուտ էսթետիկ մասին, այլ նաև դրա՝ բուժական նշանակությանը: Թեյերի առաջարկվող համադրությունները առանձնանում են իրենց համային և առողջարար հատկանիշներով: Դրանք նպաստում են գլխուղեղի աշխատանքի ակտիվացմանը, նվազեցնում սրտի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը, լավացնում նյութափոխանակությունը: Ակնառու են թեյերի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները:


Ինչպե՞ս ծնվեց «Մաքուր խոհանոցի» «Առասպել» թեյը.

Ամեն ինչ սկսվեց պարզ մի իրողությունից. Գանձաքարի լեռներից տեղի բնակիչները մշտապես հավաքել են տարբեր թեյախոտեր, դրանք թրմել և դարձրել բնական բուժական միջոցներ, որոնց հանգստացնող և բուժիչ հատկությունները թեյը խմող շատերը առասպելական են համարել։ Հենց այդ բնորոշումն էլ դարձավ «Առասպել» ապրանքանիշի ստեղծման հիմքը:

«Մաքուր խոհանոցի» այլ առաջարկները.

Ֆիտոթեյերից զատ, «Առասպելը» ապրանքանիշը ներկայանում է նաև համեմունքի, կոսմետիկ ու էսթետիկ նշանակության ապրանքատեսակներով: Համեմունքների ձեր ընտրանին կարող է համալրել այս ապրանքանիշի ռոզմարինը՝ ապահովելով ձեր ուտեստների համային առանձնահատկությունը, իսկ մեղրախոտը կարող է լինել լավագույն լուծումը բուժական տարբեր պրոցեդուրաների համար: Պատահական չէ, որ այս բույսի կիրառմամբ թեյերը հաճախ են խորհուրդ տրվում շաքարային դիաբետով հիվանդներին՝ առաջարկելով մեղրախոտի բնական քաղցրությամբ փոխարինել շաքարը: Կոսմետիկ ու էսթետիկ միջոցների սիրահարներին էլ կարող են հետաքրքրել լավանդայի կիրառմամբ ապրանքների «Առասպելի» փաթեթները, որոնք կբավարարեն գեղեցիկ ու առողջ ապրելակերպի ձեր նախընտրությունները:

Ինչպե՞ս բացահայտել ֆիտոթեյերի «Առասպելը».

«Առասպելի» համային հատկանիշներին կարելի է ծանոթանալ մեզ մոտ՝ «Մաքուր խոհանոցում» կազմակերպվող թեյախմություններին: Այստեղ կարող եք ոչ միայն վայելել յուրահատուկ ըմպելիքը, այլև ծանոթանալ հատուկ չափաքանակներով դրանց պատրաստման նրբություններին: «Առասպել» ֆիտոթեյեր կարելի է ձեռք բերել կապ հաստատելով ներքոհիշյալ կոնտակտային տվյալներով: Սովորաբար հավաքածուն ներկայացված է լինում սուրճի և թեյի փառատոնի շրջանակներում: Գործում է անվճար առաքում Երևանի տարածքում։