search
Գլխավոր  /  Թաքնված ջրվեժ

Թաքնված ջրվեժ

0
0
Աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր  հյուսիս՝ ուր գտնվում է Հաղարծնի վանքը։ Քայլելու ենք բնության չնաշխարհիկ տեսարաններից մեկի ուղղությամբ։ Հայաստանում ջրվեժները շատ տարբեր են: Հզոր ջրվեժների կողքին կան միջին չափի սակավաջուր, կան թաքնվածներ, որոնց գոյության մասին շատ քչերը գիտեն: Այս արահետը տանում է անտառի ամենախորքը՝ դեպի Թաքնված ջրվեժ։ Արշավը սկսվում է Հաղարծին վանքի կողքից՝ անտառ տանող միակ ճանապարհով։ Չե՛ք մոլորվի, ճանապարհը կահավորված է քայլարշավային նշաններով: 1․5 կմ հետո, կհանդիպեք փայտե կամուրջ, որ կառուցվել է գետակն անվտանգ անցնելու համար: Անցնում եք և հասնում Թաքնված ջրվեժ։ Տևողությունը՝ 1․5 ժամ Բարդությունը՝ հեշտ Ավելին՝ Hidden Waterfall Trail

Կապվել կազմակերպության հետ