search
Գլխավոր  /  Արկածային  /  Տուր դեպի Դիլիջան և Իջևան

Տուրի ծրագիրը

9:00
Մեկնում Երևանից
11:00
Սևանա Լիճ` ամենախոշորը Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից: Սևանավանք՝ 9-րդ դարի պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն:
12:00
Դիլիջան՝ իր բնակլիմայական պայմաններով եզակի բնակավայրեր:
12:20
Գոշավանք` 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը:
13:30
Հաղարծին՝ ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական վանքերի լավագույն նմուշներից է:
14:30
Ճաշ ըստ ցանկության
16:00
Իջևան, որը հայտնի է իր գորգագործությամբ: Այստեղ է Անդրկովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Մակարավանք, որն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:
20:00
Ժամանում Երևան

Տուրի գինը ներառում է՝

  • Տուրի տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով,
  • Զբոսավարի ծառայություն,
  • Մուտքի տոմսեր,
  • Տուրի ծրագիր և Հայաստանի տուրիստական քարտեզ,
  • Խմելու ջուր սպասարկող մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցություն,
  • Հարկեր:

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշ տուրի ընթացքում, մեկ անձի համար 10$ հավելավճարով,
  • Ալկոհոլային խմիչքներ,
  • Բժշկական ապահովագրություն (խորհուրդ է տրվում):

Նշումներ՝

  • Անհատական պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին և արժեքը ըստ ձեր ցանկության կարող են խմբագրվել,
  • Անհատական տուրերը սկսվում և ավարտվում են Երևանում՝ ձեզ հարմար ցանկացած վայրից,
  • Գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի օրերին փակ են,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է,
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ,
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է:

Տևողություն:

2 օր

Երկարություն:

7 կմ

Բարդություն:

Միջին

Category: