search
Գլխավոր  /  Մշակութային  /  Իջևանի դենդրոպարկ

Ձեզ ենք առաջարկում ևս մի հետաքրքիր ուղևորություն դեպի Տավուշի մարզ, այս անգամ արդեն դեպի

1. Իջևանի Դենդրոպարկ
2. Մակարավանք
3. Վարդան Մամիկոնյանի ծառ
4. Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք

Իջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին, այստեղ կան շուրջ 650 տեսակի ծառեր և թփեր,
որոնք հիմնականում ներկրվել են Չինաստանից, Ճապոնիայից եւ Հյուսիսային Ամերիկայից:
Դենդրոպարկում է գտնվում նաև աշխարհում միակ արջատխլենու արահետը:

Երթուղու հաջորդ կետը կլինի Տավուշի մարզի Աչաջուր գյուղը, որի մոտ գտնվող անտառի մեջ, բարձրաբուն
ծառերի թավուտում թաքնված է Մակարավանքի հոյակերտ համալիրը: Մակարավանքի համալիրը կառուցվել
է 10-13-րդ դարերում և իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ
կարևոր է տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

Հաջորդ կանգառը կլինի Ակնաղբյուր գյուղը: Այստեղ պահպանվել է ուխտատեղի դարձած կաղնու հինավուրց
մի ծառ, որը ժողովրդական ուշագրավ հիշատակության համաձայն տնկել է Վարդան Մամիկոնյանը: Նույն
տեղում ծառ է տնկել նաև ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, իսկ նրա մոտ կա մի նորակառույց
մատուռ` Ս. Վարդան անունով:

Արշավի վերջին կետը կլինի Լուսահովիտ գյուղի մերձակա այգիների մեջ գտնվող ինքնատիպ Ծռվիզի կամ
Մորո Ձորո վանքը, որը կառուցվել է 5-րդ դարում, իսկ բարգավաճել է 12-13-րդ դարերում` դառնալով
Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից մեկը:

Տևողություն:

2 օր

Երկարություն:

7 կմ

Բարդություն:

Միջին