search
Գլխավոր  /  ՄԱՆԹԱՇ ԿԱԼԱ (ԿԱՐԱ-ԿԱԼԱ) ԱՄՐՈՑ

ՄԱՆԹԱՇ ԿԱԼԱ (ԿԱՐԱ-ԿԱԼԱ) ԱՄՐՈՑ

0
Մանթաշ-Կալան Բագրատունիների ժամանակաշրջանի ամրոցներից է, գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ հարավ` Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին, շրջափակված է լայն, բրգաձև պարիսպներով: Ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից: Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ կլոր, փոքր անցքեր: Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով: Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը` միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք: Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն: Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավարևմտյան անկյունից է՝ լեռնապարսպի արևելյան կողմից: Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը: Պատմական աղբյուրներում Մանթաշ-Կալան միշտ հիշատակվում է Կայան բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է X դարի առաջին քառորդում:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ