search
Գլխավոր  /  ԳԱՎԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ

ԳԱՎԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ

0
Ոսկեպար և Ջողազ գետակների ձախ կողմում, դաշտավայրի վրա վեր խոյացող մի ժայռ կա, որի արևելյան ստորոտը պարսպապատված է: Ամրոցի ներսում սենյակներ ու խցեր են, դրանցից մեկում՝ նաև ջրհոր: Ամրոցի հյուսիսային կողմում մի արահետ տանում է դեպի ամրոցի գագաթը, որը մոտ 200 կմ հարթ տարածություն է, որտեղ աճում են բռինչ, վայրի դեղձենի և ծառերի ու թփերի այլ տեսակներ: Ժայռի արևմտյան կողմում, մոտ 200 մ բարձրության վրա կա մեծ քարայր, որի ճանապարհը հայտնի չէ: Պատմում են, որ վաղ ժամանակներում արծիվները այդ քարայրից հանել և ցած են գցել գորգի և կարպետի հնամաշ կտորներ: Գավարզին ամրոցի հարավ-արևելյան կողմում գտնվում է Դամիրչլա գյուղը, նրա շրջակայքում կա մեծ գերեզմանոց և ավերակ եկեղեցի: Այստեղ անցյալում հայկական մի քանի գյուղեր են եղել, որոնց բնակիչները թշնամիների հարձակումներից պատսպարվել են այդ ամրոցում: Ամրոցից ոչ հեռու՝ Ջողազ գետի վրա, որտեղ այժմ կառուցվել է մեծ ջրամբար, պահպանվել են նախնադարյան կամրջի և փոստակայանի շենքի հիմնապատերը֊որտեղ 1828 թվականին Պարսկաստան մեկնելիս գիշերել է Ա. Ս. Գրիբոյեդովը:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ