search
Գլխավոր  /  ԲԵՐԴԱՏԵՂ ԱՄՐՈՑ

ԲԵՐԴԱՏԵՂ ԱՄՐՈՑ

0

Բերդատեղ ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, բարձր բլրի
վրա: Երեք կողմից ունի անառիկ լանջեր և միայն հարավ-արևելքից մատչելի
անցումներ: Ամրոցը զբաղեցնում է 1.5 հեկտար տարածություն, պաշտպանված է մի
ընդհանուր պարսպով` կառուցված խոշոր քարերով, իսկ հակառակորդի համար
մատչելի հատվածներում կառուցված են ևս երկու պարիսպ: Պատերը լրացուցիչ
ամրացված են որմնահեցով: Պահպանվել են քիչ թեքությամբ կառուցված երեք
մուտքերը: Պեղումների շնորհիվ այստեղ բացվել են մի քանի կացարաններ և տաճար:
Գտնված նյութերը՝ նետասլաքները, դանակները, նիզակները և բազմաթիվ խեցեղեն
առարկաները հնարավորություն են տալիս ամրոցը թվագրել մ. թ. ա. VII—VI դդ.:

Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ