BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
METHOD:PUBLISH
CALSCALE:GREGORIAN
PRODID:-//WordPress - MECv7.18.0//EN
X-ORIGINAL-URL:https://visit-tavush.com/
X-WR-CALNAME:Tavush Tourism Development Agency NGO
X-WR-CALDESC:
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-PUBLISHED-TTL:PT1H
X-MS-OLK-FORCEINSPECTOROPEN:TRUE
BEGIN:VEVENT
CLASS:PUBLIC
UID:MEC-dccab9bd9e0b69c49302025efdf19702@visit-tavush.com
DTSTART:20200221T200000Z
DTEND:20200222T200000Z
DTSTAMP:20200220T043400Z
CREATED:20200220
LAST-MODIFIED:20200220
PRIORITY:5
SEQUENCE:0
TRANSP:OPAQUE
SUMMARY:Ներդրումների և արտահանման մեծ հնարավորություններ
DESCRIPTION:Բիզնես Արմենիայի թիմը Դիլիջանում մասնակցել է «Գնորդ-վաճառող» խորագրով համաժողովին։ Երկօրյա ֆորումին մասնակցում են օտարերկրյա ներդրումներ իրականացնող շուրջ 15 կազմակերպություններ ու անհատներ, Տավուշի մարզում գործող փոքր ու միջին ձեռնարկատերեր, կառավարության ներկայացուցիչներ։\nՀամաժողովը «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի նախաձեռնությունն է։ Այն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հկ-ն՝ ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։\nՖորումը կազմակերպվել է դեպի Տավուշի մարզ ներդրումներ ներգրավելու, արդյունավետ բիզնես մոդելներ ստեղծելու, մարզում գործող տնտեսվարողների կարողությունները զարգացնելու և արդիականացնելու նպատակով։ Ծրագրային թիմը նախաձեռնության ավարտին ակնկալում է Տավուշում ապահովել մինչև 10 ներդրումային ծրագրի մեկնարկ։\nՄարզի շուրջ 10 փոքր ու միջին ձեռնարկատերեր մասնակցել են ցուցադրության՝ ներկայացնելով տեղական արտադրության մեղր, գինի, բանջարաղենեյին պահածոներ, կոմպոտներ, պանրի, չրի տեսականի, մսամթերք, դեղաբույսեր։ Ծրագրային թիմը նախնական ուսումնասիրության արդյունքում գտել և հրավիրել է այնպիսի ներդրողների, որոնք հետաքրքրված են Տավուշում արտադրվող ապրանքների արտահանմամբ կամ այստեղի ձեռնարկություններում ներդրումներով։\n«Մեր ծրագիրն ուղղված է Տավուշի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը և աղքատության կրճատմանը։ Մենք դա նպատակ ունենք անելու բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Մեր նախաձեռնությունը նաև աջակցում է մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ֆերմերային տնտեսությունների, ՓՄՁ մրցունակության աճին»,- նշել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը։\n\n \n\n
URL:https://visit-tavush.com/hy/event/%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%87-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be/
CATEGORIES:Ցուցահանդեսներ
ATTACH;FMTTYPE=image/jpeg:https://visit-tavush.com/wp-content/uploads/2017/06/3498514615598738374737195162648232794259456n.jpg
END:VEVENT
END:VCALENDAR
